Կարևոր իրադարձություններ

Երևանում 85-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա կին հետիոտնին. (լուսանկարներ)

12 Հոկտեմբեր, 2015 16:12
Երևանում 85-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա կին հետիոտնին. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ, 85-ամյա Վահրամ Մկրտիչևը իր վարած Chevrolet Aveo մակնիշի 22 LO 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 62-ամյա Յուլիա Ալխվերդյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի Յ. Ալխվերդյանը օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել է հետիոտնային անցումով:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին