Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերժել է այն տեղեկությունները, որ կարող է ակումբ հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» որոշ ֆուտբոլիստների։
«Մտադիր չեմ հրավիրել «Բորուսիայի» աստղերին «Լիվերպուլ»։ Ինձ հետաքրքիր չէ, թե որքան գումար կկարողանամ ծախսել հունվարին։
Այժմ դեռ հոկտեմբերն է, եւ նույնիսկ չգիտեմ, թե որքան խաղ է մնացել մինչեւ ձմեռ։ Հասկանալի է, որ շատ։ Այդ պատճառով ամեն դեպքում կգնահատենք նրանց, ում ունենք տրամադրության տակ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։