Կարևոր իրադարձություններ

Ցանկացել են ինձ խայտառակել. Ալինա Մարտիրոսյանը` իր և 25-ամյա տղայի սիրավեպի լուրերի մասին

12 Հոկտեմբեր, 2015 15:55
Ցանկացել են ինձ խայտառակել. Ալինա Մարտիրոսյանը` իր և 25-ամյա տղայի սիրավեպի լուրերի մասին

Քիչ առաջ համացանցում լուսանկարներ են տարածվել Ալինա Մարտիրոսյանի մասնակցությամբ, որից հետո լուրեր են տարածվել այն մասին, որ դերասանուհին սիրավեպ ունի 25-ամյա տղայի հետ: Այս թեմայի վերաբերյալ ճշտումներ կատարելու համար Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու, իսկ հետո նաև նրա փաստաբանի հետ: Մեզ հետ զրույցում Ալինան ասաց.

«Դա հերյուրանք է իմ անձի նկատմամբ, այդ ամենը գրողը կենթարկվի պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ: Չեմ ցանկանում ծավալվել միայն մի բան կասեմ`նման բան չկա և չի էլ կարող լինել, այդ հոդվածը տեղադրողը պարզապես ցանկացել է ինձ խայտառակել»:

Իսկ դերասանուհու փաստաբանը՝ Գալիկյան փաստաբանական գրասենյակի տնօրեն Գալիկ Գալիկյանը, մեզ հետ զույցում ասաց.

«Մեր շատ լրատվական կայքեր պարզապես լայքեր հավաքելու համար տեղադրում են այնպիսի տեղեկություններ որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այդ թեմայի կապակցությամբ ես խոսել եմ Ալինայի հետ, ով ինձ տեղեկացրել է, որ նման բան չկա և լուսանկարների երիտասարդը պարզապես իր մտերիմներից մեկն է: Ալինան, լինելով հայտնի մարդ, այսօր շատ լուսանկարներ է հրապարակում տարբեր մարդկանց հետ, որոնցից մեկն էլ հենց այդ տղան է: Այդ տեղեկատվությունը բացառապես սուտ է և զրպարտություն ոչ միայն Ալինայի նկատմամբ, այլ նաև տվյալ երիտասարդի»:

Այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, փաստաբանն ասաց.

«Մենք մեր գործողությունները կկատարենք օրենքով սահմանված կարգով և չի բացառվում, որ դատական գործընթաց սկսենք: Եկեք չմոռանանք, որ Ալինան հասուն տղա ունի, դուք պատկերացնում եք նրա վիճակը»:

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին