Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում 1.5 մլն դոլարով վաճառքի է դրվել BMW-ն, որում սպանվել է Թուփակ Շաքուրը

26 Փետրվար, 2017 19:03
ԱՄՆ-ում 1.5 մլն դոլարով վաճառքի է դրվել BMW-ն, որում սպանվել է Թուփակ Շաքուրը

BMW ավտոմեքենան, որում սպանվել է ռեփեր Թուփակ Շաքուրը (1971-1996), վաճառքի է դրվել ԱՄՆ-ում։ Մեքենայի վաճառքի գինը սահմանվել է 1.5 մլն դոլար։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

1996 թվականին Թուփակը, ով նստած է եղել մեքենայի ուղևորի նստատեղին, կրակոցով սպանվել է Լաս Վեգասի արվարձանի հյուրանոցներից մեկի մոտ։ Մարդասպաններն այդպես էլ չեն հայտնաբերվել։ Մեքենայի սրահում դեռևս նկատելի են փամփուշտի հետքերը։

Ռեփերի մահից հետո Լաս Վեգասի ոստիկանական վարչությունն առգրավել է մեքենան և վաճառել այն աճուրդում։ Այդ ժամանակից ի վեր BMW-ն մի քանի տեր է փոխել։

 

Լրահոս

Դիտել ավելին