Կարևոր իրադարձություններ

«Կպչուն» պանդայի մասնակցությամբ տեսանյութը գրավել է Facebook-ի օգտատերերին (տեսանյութ)

24 Փետրվար, 2017 22:23
«Կպչուն» պանդայի մասնակցությամբ տեսանյութը գրավել է Facebook-ի օգտատերերին (տեսանյութ)

Facebook սոցկայքում տարածվել է ուշագրավ տեսանյութ՝ կենդանաբանական այգու աշխատողին խանգարող փոքրիկ պանդայի մասնակցությամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութը, որում «կպչուն» պանդան թույլ չի տալիս աշխատողին մաքրություն անել, կախվում է տղամարդու ոտքից, կծոտում է նրա տաբատը և այլ չարաճճիություններ անում, մի քանի օրում Facebook-ում հավաքել է 95 մլն դիտում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ կադրերը ֆիքսվել են չինական Սիչուան նահանգի Մեծ պանդաների բազմացման կենտրոնում:

Տեսանյութի դիտումից հետո սոցկայքի բազմաթիվ օգտատերեր նշել են, որ անծանոթ տղամարդը, իրավամբ, ունի աշխարհում ամենալավ գործը:

 

Լրահոս

Դիտել ավելին