Կարևոր իրադարձություններ

Ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23 Փետրվար, 2017 10:05
Ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» և Վայք-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

 

Լրահոս

Դիտել ավելին