Կարևոր իրադարձություններ

«Մորեխի տրամաբանությամբ քաղաքական մի ուժից մյուսն են թռնում». ՀԱԿ քարտուղար (տեսանյութ)

21 Փետրվար, 2017 15:26
«Մորեխի տրամաբանությամբ քաղաքական մի ուժից մյուսն են թռնում». ՀԱԿ քարտուղար (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ քաղաքական ուժերի, մասնավորապես Սեյրան Օհանյանի, Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի կողմից հնչեցվող  սոցիալ- տնտեսական, ինչպես նաև բանակում առկա խնդիրների շուրջ հայտարարություններին:

«Ասում են, թող ասեն: Ժողովուրդը չի՞ տեսնում՝ այդ ասողներն ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն: 6 ամիս առաջ ինչ էին ասում, հիմա ինչ են ասում: Մորեխի տրամաբանությամբ քաղաքական մի ուժից մյուսն են թռնում. իշխանությունից թռնում են ընդդիմություն, գալիս ընդդիմություն են խաղում, հետո մտնում են կոալիցիա»,- ասաց ՀԱԿ քարտուղարը:

Մանուկյանը հավելեց, որ չի ուզում խոսել այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող «գաղջից» և «մեյմունությունից», քանզի արտաքին վտանգները շատ մեծ են: Այս համատեքստում Մանուկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրենց քաղաքական ուժի տեսլականը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին