Կարևոր իրադարձություններ

«Զեյնաբ Խանլարովան միացավ Մարտիրոսօղլուին»

17 Փետրվար, 2017 12:45
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Զեյնաբ Խանլարովան միացավ Մարտիրոսօղլուին»

Խորհուրդային միության գլխավոր կլկլացնող Զեյմաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է,որ նա ևս մաինում է ադրբեջանցիների, իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում,որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում...

Զեյնաբ խանումն իսկական թուրք է՝կեղծավոր և ստոր...Այս կինը,որը նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր է,երբեք չի թաքցրել իր հայտայացությունը...Հիմա,Ալիևի աշխատակազմից հրահանգ ստանալով, միանում է բռնապետ Իլհամի այս պրոեկտին ու սկսում գովազդել այն...Սակայն հայերը երբեք չեն մոռանա Զեյնաբ Խանլարովայի բոցաշունչ ելույթը,որի ժամանակ սույն երեսփոխանը պատռել էր իր քաղաքակիրթի դիմակը և հանրությանն էր ներկայացել իր միջնադարյան վայրագության ողջ էությամբ..."Ռամիլ Սաֆաորվը ոչ միայն Ադրբեջանի,այլև ամբողջ աշխարհի հերոսն է...Անհրաժեշտ է նրան հուշարձաններ կանգնեցնել...Ոչ բոլոր տղամարդիկ կարող են անել այն,ինչ նա է արել...Կա երկու հերոս՝մեկը պարոն Իլհամ Ալիևն է,իսկ մյուսը՝Ռամիլ Սաֆարովն է...Եթե ես լինեի Ռամիլի տեղը,ապա կանեի նույնը...Խլել է հայի կյանքը,ճիշտ էլ արել է...",-ասել է Զեյնաբ կոչեցյալը մեկնաբանելով ճիվաղ Սաֆարովի կողմից 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարգանի սպանությունը...
Այսքանից հետո այս կին և մայր կոչեցյալը մտածում է,որ որևէ մեկը կարող է հավատալ իր հայերի նկատմամբ խաղաղասիրությանը...Շատ լավ է,որ ալիևյան այս պրոեկն այսպիսի հակահայ կեցվածք ունեցող անձանց ներգրավելով իր շարքերը բացահայտում է իր ոչինչ լինելը...
Հուսով եմ,որ շուտով այդ պլատֆորմին կմիանա նաև հայասեր Ռամիլ Սաֆարովը և ինչպես ասում են՝պարը կբոլորի...Ինչ տեսարան կստացվի՝ դավաճան Մարտիրոսօղլուն,Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը...Հիանալի հայատյաց քառյակը...

 

Լրահոս

Դիտել ավելին