Կարևոր իրադարձություններ

Հիտցֆելդը մերժել է Ռեալին պաշտոնանկ արվելու վախից

12 Հոկտեմբեր, 2015 13:46
Հիտցֆելդը մերժել է Ռեալին պաշտոնանկ արվելու վախից

Դորտմունդի «Բորուսիայի», Մյունխենի «Բավարիայի» եւ Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը հայտնել է, որ իր ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա դորտմունդցիների հետ 1997 թվականի նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
 
«Այն բանից հետո, երբ «Բորուսիայի» հետ հաղթեցի Չեմպիոնների լիգայում, «Ռեալն» ինձ առաջարկ արեց։ Այդ ժամանակ մտածեցի, որ մինչեւ ստանամ իսպաներենը սովորելու հնարավորություն, ինձ արդեն պաշտոնանկ կանեն»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է «Blick»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին