Կարևոր իրադարձություններ

Բանջարեղեններ և բույսեր, որոնք քաղցկեղի դեպքում նվազեցնում են մետաստազների հավանականությունը

12 Փետրվար, 2017 21:12
Բանջարեղեններ և բույսեր, որոնք քաղցկեղի դեպքում նվազեցնում են մետաստազների հավանականությունը

Միսսուրի համալսարանի հետազոտողների խումբը հայտնաբերել է, որ բանջարեղենների և բույսերի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է մետաստազների գոյացումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Գաղտնիքը բանջարեղեններում և այդ բույսերում (նեխուր, բրոկկոլի, մաղադանոս, ծոթրին) պարունակվող լյուտեոլին միացությունն է։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

Մասնագետները կենտրոնացել են կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի վրա։ Այդ հիվանդության դեպքում քացկեղային բջիջները չունեն երեք ընկալիչներ, ինչի հետևանքով սովորական դեղերը չեն կարողանում գտնել այդ բջիջները, և բժիշկները ստիպված են լինում կիրառել բուժման ավելի ագրեսիվ մեթոդներ։ Նման հիվանդների մոտ դեղերի հանդեպ թարախակույտի բջիջիների կայունության պատճառով հաճախ են մետաստազներ հայտնվում։

Գիտնականները փորձեր են անցկացրել այդ հիվանդությամբ տառապող մկների վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ լյուտեոլինը կանխել է մետաստազների գոյացումը կրծողներրի թոքերում։ Բացի այդ, կողմնակի ազդեցություններ՝ կապված լյուտեոլինի հետ, չեն գրանցվել։ Հետազոտողները հույս ունեն, որ լյուտեոլինը կօգնի եռակի բացասական քաղցկեղով հիվանդներին։

 

Լրահոս

Դիտել ավելին