Կարևոր իրադարձություններ

Ռեալը 3:1 հաշվով հաղթեց հետնապահին (տեսանյութ)

12 Փետրվար, 2017 10:06
Ռեալը 3:1 հաշվով հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային»:

 

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ եզրափակելով Բենզեմայի փոխանցումը:

 

33-րդ րոպեին Սերխիո Լեոնը Կեյլոր Նավասի գլխավերևով գնդակն ուղարկել է դարպասը:

 

62-րդ րոպեին Իսկոն խփել է հաղթական գոլը:

 

Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին փոխարինման մտած Լուկաս Վասկեը ձևակերպել է վերջնարդյունքը:

 

Այս հաղթանակից հետո «արքայական» ակումբը 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը. Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 2 տուր պակաս է անցկացրել: «Օսասունան» 10 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին