Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը հանդիպում կանցկացնի Արցախի հարցով, սպասվում է նաեւ Ս. Սարգսյան- Ի. Ալիեւ հանդիպումը

12 Հոկտեմբեր, 2015 13:17
Մինսկի խումբը հանդիպում կանցկացնի Արցախի հարցով, սպասվում է նաեւ Ս. Սարգսյան- Ի. Ալիեւ հանդիպումը

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն հայտարարել է, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ հանդիպում կանցկացնի Արցախի հարցով եւ շատ հնարավոր է, որ տեղի ունենա նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Զանիերի խոսքերով՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ եւս քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը, իրենք լրջորեն են անհանգստացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնությությունների շարունակական աճով եւ գտնում են, որ անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին