Կարևոր իրադարձություններ

Փլուզվեց. Քոչարյանը հետ է քաշվում. Սեյրան Օհանյանը կարող է չմասնակցել ընտրություններին. «Հայկական ժամանակ»

11 Փետրվար, 2017 09:06
Փլուզվեց. Քոչարյանը հետ է քաշվում. Սեյրան Օհանյանը կարող է չմասնակցել ընտրություններին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:

Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ ստվերեց իր գործունեությունը:

Քաղաքական կուլիսներում խոսվում է նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ եւ հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որեւէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորը անհասանելի էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին