Կարևոր իրադարձություններ

5-րդ շարասյան վրա դրված է «Ղարաբաղ 2» օպերացիան իրականացնելու խնդիր. Տարոն Չախոյան

05 Մայիս, 2024 23:26
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
5-րդ շարասյան վրա դրված է «Ղարաբաղ 2» օպերացիան իրականացնելու խնդիր. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«5-րդ շարասյան վրա դրված է «Ղարաբաղ 2» օպերացիան իրականացնելու խնդիր։

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ։

Իրականացնել հեղաշրջում

Հրահրել նոր պատերազմ։

Ուժերի անհավասարության պայմաններում հրավիրել խաղաղապահներ։

Խաղաղապահների տեղակայումից հետո կիրականացվի Ղարաբաղի սցենարը՝ բռնի տեղահանում, պետականության կորուստ։

Ի դեպ, պետական սահման ունենալու դեմ ընդվզողները այս ամենի դիմաց կստանան ծայրագավառի վերածված Հայաստանը ղեկավարելու հնարավոություն, բայց Ղարաբաղի սցենարով դա էլ մի քանի օրվա կյանք կարող է ունենալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին