Կարևոր իրադարձություններ

Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին. Ավանում կրքերը թեժացել են. «Ժամանակ»

11 Փետրվար, 2017 08:55
Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին. Ավանում կրքերը թեժացել են. «Ժամանակ»

Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ:

Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել: Նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն:

Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում: Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին