Կարևոր իրադարձություններ

Հրաժեշտի նշանակում․ Գալուստ Սահակյանը կարող է չլինել հաջորդ գումարման ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

07 Փետրվար, 2017 09:34
Հրաժեշտի նշանակում․ Գալուստ Սահակյանը կարող է չլինել հաջորդ գումարման ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

Դեռ շատ վաղ է նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, դեռ մեր ցուցակը մենք չենք ամբողջացրել, դուք արդեն ԱԺ նախագահի պաշտոնից եք խոսում»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռ. Թադեւոսյանը:

ՀԺ թղթակիցը Թադեւոսյանին հարցրել է՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան հասկացնում է, որ հաջորդ խորհրդարանում նա ԱԺ նախագահ, միգուցե նաեւ պատգամավոր չի լինելու: Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին համագումարում կուսակցությունը որոշեց ավագների խորհուրդ ստեղծել:

Ավելի ուշ սույն կառույցի ղեկավար նշանակվեց Գ. Սահակյանը: Այդ խորհրդում պետք է հավաքվեն ՀՀԿ-ի տարեցները, որոնց հետագայում տարիքային կամ այլ պատճառներով ԱԺ չեն բերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին