Կարևոր իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 7-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

12 Հոկտեմբեր, 2015 12:52
Վրաերթի ենթարկված 7-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «BMW 316 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159.2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Արամ Ամիրյանին, ով հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Կատարվում է քննություն:

Սար բարձրանալիս «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է: Ուղեւորը մահացել է

Կատարվում է քննություն...

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Ա. Մ.-ն եւ հայտնել, որ Սեւաբերդ գյուղի սար բարձրանալիս «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան շուռ է եկել, եւ տակը մարդ է մնացել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը18.30-ի սահմաններում, Սեւաբերդ գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող «Գեղամա սար» կոչվող տեղանքում Ա. Մ.-ի վարած «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը` 1951 թ. ծնված Արամայիս Խոյլունցը, մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին