Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Արզումանյանն էլ չի մասնակցի ընտրություններին. նա դուրս կգա՞ ՀՀՇ-ից. «Հայկական ժամանակ»

04 Փետրվար, 2017 09:50
Ալեքսանդր Արզումանյանն էլ չի մասնակցի ընտրություններին. նա դուրս կգա՞ ՀՀՇ-ից. «Հայկական ժամանակ»

ՀՀՇ վարչության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իր այս որոշումը նա բացատրում է հարազատ քաղաքական ուժի՝ ոչ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքով։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ առհասարակ դուրս գա ՀՀՇ-ից, Արզումանյանը պատասխանեց՝ ավելացնելու ոչինչ չունեմ։ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալ-չհեռանալու հավանականության մասին լուրը թերթը փորձել է ճշտել նաեւ վարչության անդամ Արարատ Զուրաբյանից, ով, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին