Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը ռեյտինգային թեկնածուներ է փնտրում. առաջարկ է արվել հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին. «Հրապարակ»

04 Փետրվար, 2017 09:33
ՀԱԿ-ը ռեյտինգային թեկնածուներ է փնտրում. առաջարկ է արվել հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես բոլոր կուսակցությունները, ՀԱԿ-ը ևս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում։ Բանակցում են ակտիվ անհատների հետ։ Առաջարկ է արվել նաև հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին, նա մերժել է։ Ինչո՞ւ։ «Հարցը երկար չի քննարկվել և փակվել է, ես իմ գործն ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ մնում»,– ասաց Գյուրջինյանը։

Մերժեցիք քաղաքականությունը։ «Ուզենք, թե չուզենք՝ բոլորս էլ այնտեղ ենք ինչ-որ կերպ, բայց այդտեղ չեմ ուզում»։ Խնդիրը ՀԱԿ-ի՝ հետ է կապված։ «Բացարձակորեն, խնդիրն իմ մեջ էր, ես չկամ քաղաքական, կուսակցական բաների մեջ»։ Փոխարենը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ առաջարկը, նա կմասնակցի ռեյտինգայինով Զեյթուն-Նոր Նորք կամ Կենտրոն տարածքներից մեկում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին