Կարևոր իրադարձություններ

«Համախմբում» կուսակցությունը որոշել է Սահմանադրական դատարանում վիճարկել Սերժ Սարգսյանի նշանակած ընտրության օրը` ապրիլի 2-ը. «Հրապարակ»

04 Փետրվար, 2017 08:07
«Համախմբում» կուսակցությունը որոշել է Սահմանադրական դատարանում վիճարկել Սերժ Սարգսյանի նշանակած ընտրության օրը` ապրիլի 2-ը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Համախմբում» կուսակցությունը որոշել է Սահմանադրական դատարանում վիճարկել Սերժ Սարգսյանի նշանակած ընտրության օրը` ապրիլի 2-ը, բայց ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։ Նախաձեռնող Էլինար Վարդանյանն ասաց, որ այժմ տեքստի վրա են աշխատում, վերջնական տեսքի կբերեն եւ երկուշաբթի, ԱԺ նիստին կսկսեն ստորագրահավաքը։
 
Վարդանյանը չբացառեց, որ պատգամավորները չցանկանան միանալ ստորագրահավաքին՝ ելնելով տարատեսակ շահերից։ Ասաց, որ ոմանց հետ խոսել է, ոմանք համաձայն են, ոմանք՝ ոչ։ Ընդդիմադիր ուժերն այնքան էլ հակված չեն հիմա նման խաղի մեջ մտնել՝ համարելով, որ սա ավելի շատ նախընտրական «տրյուկ» է, եւ ՍԴ-ն էլ մերժելու է դիմումը։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է փոխել օրը, ուստի չարժե Օսկանյանի կուսակցության հետ դեմ դուրս գալ իշխանություններին ու վատամարդ լինել»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին