Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի համալսարանական թիմերի Շախմատի երևանյան առաջնությունը կայացավ

12 Հոկտեմբեր, 2015 12:30
Եվրոպայի համալսարանական թիմերի Շախմատի երևանյան առաջնությունը կայացավ
Ավարտվել է Երևանում հոկտեմբերի 7-11-ը տեղի է ունեցած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունը: Հոկտեմբերի 11-ին պարգևտարման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ամփոփելով քառօրյա մրցաշարը՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երևանյան առաջնության կայացումը. «Սա Հայաստանի նախաձեռնությունն էր` անցկացնել Եվրոպական համալսարանական շախմատի առաջին առաջնությունը:
Իհարկե, հավակնոտ նախաձեռնություն էր` հաշվի առնելով, որ մենք բոլորովին վերջերս ենք անդամակցում Եվրոպական համալսարանական մարզական ասոցիացիային: Բայց միանգամից հանդես եկանք մեր առաջարկով: Ի ուրախություն մեզ, առաջարկությունն ընդունվել էր: Շախմատը Հայաստանի ազգային հպարտության բնութագրիչներից մեկն է: Պետք է փաստենք, որ առաջնությունը կայացել է: Դրա մասին խոսում է Եվրոպական համալսարանական մարզական ֆեդերացիայի ղեկավարությունը: Մեր թիմերն առաջին տեղում չեն, իհարկե այդ տեսակետից բավարարված չեմ, բայց ունենք երկրորդ մրցանակային տեղ,- ողջույնի խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ և հավելել,- համոզված եմ, որ դուք Հայաստանում անցկացրել եք հրաշալի օրեր, ձեռք եք բերել լավ ընկերներ: Հայաստանից հեռանալուց հետո ևս շարունակեք շփվել միմյանց հետ, գրեք իրար ֆեյսբուքով, թվիթերով, կարող եք նաև ինձ գրել»:
ՀՀ ԿԳ նախարարն անձամբ պարգևատրել է թիմային պայքարում հաղթած մասնակիցներին: Տղաների թիմային պայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի Ուրալի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի թիմը և երրորդ տեղում՝ Լեհաստանի՝ Վարշավայի պետական համալսարանի թիմը:
Մրցաշարին մասնակցել են 9 երկրի 25 համալսարանական թիմեր, ընդհանուր առմամբ 82 պատվիրակներ, որոնցից 67-ը մարզիկներ: Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2 տարի անց՝ Իսպանիայում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

 

 

Լրահոս

Դիտել ավելին