Կարևոր իրադարձություններ

Հայ տղամարդկանց աստղայինը տարել է

12 Հոկտեմբեր, 2015 11:39
Հեղինակ՝ Անկախ Հայաստան
Հայ տղամարդկանց աստղայինը տարել է

Բոլորը միաբերան կրկնում են, որ Հայաստանում ամուսնալուծությունները ավելացել են: 
Հիմա, ըստ իս, ինչն է դրա պատճառը: Պատճառը մեկն է՝ հայ տղամարդկանց աստղայինը տարելա: Դե ոչ մեկ չի ժխտի, որ մեր երկրում արտասահմանյան բարքերի հետ մեկտեղ շաաատ շաաատացել են աղջիկներ, որոնք իրանց ասելով «ազատ կյանք են» վարում ու ինչ ուզում էտ են անում... Հիմա, ոնց է տեղի ունենում ամուսնալուծությունները: Հայ բիձուկները (դե 30տարեկանից սկսած էլի), երբ իրանց «կպցնում է» մի երիտասարդ պարմանուհի (հիմնականում փողի համար). իրենց դնում են Բռեդ Պիտի տեղը, մտածելով, թե իրանց գեղեցկության ու հմայքի համար են իրանց սիրում, միանգամից մոռանում են իրենց ընտանիքի մասին, պարտականությունների մասին ու էշ էշ տարվում են այդ պարմանուհիով՝ խաթարելով իրենց ընտանեկան անդորրը: 
Դրանից հետո սկսվում է գլխավորը. ուշ տուն գալ, կնոջը ու երեխային ավելի քիչ են ուշադրություն դարձնում, իրենց՝ որպես տղամարդ պարտականությունները չեն կատարում, փող քիչ են բերում տուն... Իսկ էսքանից հետո արդեն սկսվում է ամենաօրյա վեճերը, որոնց հիմնական թեման լինում է՝ դու մոռացել ես ընտանիքը.... 
Ես մենակ զարմանում եմ էտ տղամարդկանց վրա, ովքեր միանգամից մոռանում են, որ սիրած կին ու երեխա ունեն, որոնց թվում է , թե վսյո իրանք աշխարհի վերջն են ու կարան դաժե բաժանվեն, քանի որ բոլոր աղջիկների խելքը իրանց համար գնում է ու էս ամենը նրա համար, թե ինչա մի խելապակաս իրան տրվում է.... 
Բայց ախր էս տիպի տղամարդիկ, երբ իրենց փողերը քչանալու դեպքում պարմանուհին արդեն գնում է ուրիշի մոտ, լեզուն դուս քցած շան նման գալիս են կնոջ մոտ՝ անմեղ դեմքով փորձում են շարունակել իրանց կյանքը: 
Ինչ եմ ուզում ասեմ՝ հարգելի տղամարդիկ, հիշեք, »օդից» ու հեշտ կպած պարմանուհին, նույն ձևի շաաատ հեշտ կորում է, էնպես, որ մի մոռացեք ձեր ընտանիքի մասին, մի տրվեք էմոցիաներին ու, եթե դաժե սիրուհի եք պահում, ապա դա արեք նենք, որ չվնասի ձեր ընտանիքին, իսկ դրա վրա ծախսված գումարը երբեք չլինի ձեր երեխայի համար առնվելիք բանանի փողը:

Հ.Գ. Ի զարմանս ինձ, բայց շատ չնչին պատճառ են դառնում նաև, օրինակելի ու անդավաճան ամուսնուն դավաճանող կանայք:

 

Անկախ Հայաստան, ֆեյսբուք:

 

Լրահոս

Դիտել ավելին