Կարևոր իրադարձություններ

Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին. «Հայկական ժամանակ»

31 Հունվար, 2017 09:55
Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում առայժմ չեն հստակեցրել այն մեխանիզմները, որոնցով պետք է սպասվող ներդրումային ռեսուրսները ուղղվեն բիզնեսին։ Խոսքը առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մասին է։


Խնդիրն այն է, որ ցանկացած բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար պետք է գնահատվեն այդ բիզնեսի հեռանկարները, պարզվի մոտավոր շահութաբերությունը, ռիսկերը և այլն։ Ով պետք է գնահատի, դեռ պարզ չէ։ Այս հարցը կարևորագույն նշանակություն է ձեռք բերել պոտենցիալ ներդրողների շրջանում և հիմնական խոչընդոտներից է հիմնադրամի ձևավորման գործում։ Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումները բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով՝ վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր։ Հստակության առայժմ չկա նաև ավելի խոշոր՝ ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում։ Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին։ Ստեղծված իրավիճակում ներդրողները մտավախություն ունեն, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ներդրումային ծրագրերում ներդրումներ չանելու դեպքում իրենց գումարները կփոշիանան:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին