Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք. «Ժողովուրդ»

31 Հունվար, 2017 07:35
Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք. «Ժողովուրդ»
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղրամյան 26-ից խիստ հրահանգ է իջեցվել` ամեն գնով կանխել ՀՀԿ-ից սպասվող արտահոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք, հատկապես նրանց, ովքեր այս ընտրություններում կարող են ձայն բերել իշխանությունների համար: Այդ մասսայի հեռացումը վիժեցնելու նպատակով հրահանգված է անգամ գործի դնել կոմպրոմատների թղթապանակը: Ու չի բացառվում, որ հենց այս պատճառով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չհրապարակի ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին եւ որդու` Դավիթ Սեդրակյանի՝ «Ծառուկյան» դաշինքով առաջադրման դեռ օդից կախված որոշումը:
 
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո խոսվում էր, որ այդ կուսակցությանն իրենց անդամակցությունը կդադարեցնեն նաեւ Մհեր Սեդրակյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Բայց գործընթացը դանդաղում է: Երեկ էլ ԲՀԿ-ից հեռացավ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նրանք բոլորը մտավախություն ունեն, որ «պետության դեմ պայքարում» չեն հաղթի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին