ՆԱՏՕ–ի անդամ երկրների իշխանությունները կոչ են արել պատրաստ լինել հակառուսական տնտեսական պատժամիջոցների խստացմանը,եթե Ռուսաստանը չիրագործի մինսկյան պայմանավորվածությունները։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, ասվում է ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի կայքում։
Շեշտվում է, որ դաշինքի անդամ երկրների իշխանությունները պետք է բազմակողմ աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի կառավարությանը և փորձեն թուլացնել ՌԴ տնտեսական ազդեցությունը Եվրոպայի՝ ռուսական նավթից ու գազից առկա կախվածությունը նվազեցնելու ճանապարհով։
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ–ի ԽՎ անդամները ընդգծել են, որ չնայած Սիրիայում և Ուկրաինայում առկա լարվածությանը՝ Արևմուտքը ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ իր կապերը։
Հռչակագրի ներկայիս տարբերակը սևագիրն է. վերջնականը պետք է ընդունվի այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Նորվեգիայում։