Կարևոր իրադարձություններ

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ–ում աղանդավորական կառույցների հետևորդների թիվը մոտավորապես 250.000 Է. «Իրավունք»

27 Հունվար, 2017 10:37
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ–ում աղանդավորական կառույցների հետևորդների թիվը մոտավորապես 250.000 Է. «Իրավունք»

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես Էլ այս ընտրություններում ընդդիմությունը կպայքարի աղանդավորների ձայների համար։

«Իրավունքի» հարցին՝ որ ընդդիմադիր ուժերն են ակնկալում աղանդավորների ձայները և աղանդավորական որ կառույցներից են օգտվում, Ամարյանն ասաց. «Ընդդիմադիր հիմնական ուժերը կպայքարեն աղանդավորների ձայների համար։ Ընդ որում՝ աղանդավորների ձայների համար ֆինանսի խնդիր չունեցող կառույցները պատրաստ են վճարել։ Համագործակցում են քայքայիչ գործունեություն ծավալող աղանդավորական բոլոր կառույցների հետ»։ ՀԿ-ի ղեկավարը հիշեցնում Է՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ աղանդավորական կառույցների հետևորդների թիվը մոտավորապես 250.000 Է, իսկ դա մեծ ընտրազանգված Է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին