Կարևոր իրադարձություններ

Ինչ է ռիսկը․ Ո՞ր իրադրություններն են մարդկանցից համարձակություն պահանջում

20 Հունվար, 2017 19:10
Ինչ է ռիսկը․ Ո՞ր իրադրություններն են մարդկանցից համարձակություն պահանջում

Ո՞ր իրադրություններն են մարդկանցից համարձակություն պահանջում: Դրանք այն իրադրություններն են, որոնք վտանգ են պարունակում մարդու կյանքին կամ շահերին: Նման պայմաններում գործող անհատը չգիտի, թե ինչ հետևանքների կհանգեցնեն իր գործողությունները և հիմքեր ունի ենթադրելու, որ այդ հետևանքների մի մասը տհաճ է լինելու իր համար, պատիժ, տառապանք, հասարակության կողմից` ճնշում և քննադատություն, նույնիսկ ֆիզիկական բռնություն և սպառնալիք կյանքի համար: Կարճ ասած` վտանգավոր են և համարձակություն են պահանջում այն իրադրությունները, որոնք հղի են կորուստներով և զրկանքներով: Այդպիսի իրադրություններում նպատակասլաց գործունեություն ձեռնարկել` նշանակում է խիզախել, ռիսկի դիմել, վտանգի ենթարկվել: Հետևաբար ռիսկի կարող է դիմել այն մարդը. ով ունի կամային այդ բարձրագույն գծերը` համարձակություն, խիզախություն, ինքնուրույնություն, վճռականություն և տոկունություն: Խիզախել` նշանակում է նաև անհաջողություն ակնկալել, ընդ որում այնպիսի պայմաններում, երբ անհաջողության մատնվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան հաջողության հասնելու հավանականությունը: Արդյո՞ք ուժեղ կամք ունեն միայն այն մարդիկ, ովքեր հակված են անշահախնդիր ռիսկի: Իհարկե ո՛չ: Կան գործունեության այնպիսի տեսակներ, որտեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են համառություն, հետևողականություն, տոկունություն, համբերատարություն, ճշտապահություն և այլ գծեր: Անշահախնդիր ռիսկի դիմելու հակված անձինք վատ են կատարում նման գործեր, ինչ ապացուցվել է փորձարարական եղանակով: Դա նշանակում է, որ կան կամքի ուժի տարբերակներ: Դրանք հատկությունների տարբեր կոմբինացիաներ, տարբեր բարդույթներ են, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է գործունեության տարբեր ոլորտներում: Օրինակ, հետախույզին կամային գծերի այլ բարդույթ է պետք, քան տեսաբան գիտնականին: Բայց մի բան պարզ է, իրական նաճումների հասնելու համար և՛ մեկին, և՛ մյուսին ուժեղ կամք է պետք: Կամային գծերի բարդույթների կազմն երկու դեպքում նույնը լինել չի կարող:

 

Լրահոս

Դիտել ավելին