Կարևոր իրադարձություններ

«Համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ»

18 Հունվար, 2017 18:27
«Համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ»

Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գիրգորյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը՝ նշեց, որ նորմալ է վերաբերվում Ծառուկյանի որոշմանը: «Շնորհավորում եմ նրան՝ քաղաքականություն վերադառնալու կապակցությամբ»,-ասաց Գրիգորյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ էր Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, Գրիգորյանը պատասխանեց. «Այդ մասով ժողովուրդը պետք է գնահատական տա, նաև հենց ինքը՝ պարոն Ծառուկյանը»:

Անդրադառնալով հայտարարության մեջ Ծառուկյանի հնչեցրած մտքին, թե իր հեռանալուց հետո քաղաքական դաշտում առաջացած բացն այդպես էլ ոչ մի քաղաքական ուժ կամ գործիչ չկարողացավ լցնել, Գրիգորյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բացը կա: Այս ընթացքում տարբեր քաղաքական ուժեր, դաշինքներ են ձևավորվում, և այդ բացը լցնելը պետք է այս գործընթացների մեջ տեսնենք՝ կախված նրանից, թե ինչ ուժեր կձևավորվեն, ինչպիսի սկզբունքներ առաջ կքաշվեն: Սակայն դա էլ է մեծ հաշվով քիչ, պետք է տեսնենք, թե ովքեր կանցնեն Ազգային  Ժողով և ինչ կանեն»:

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, սակայն Ծառուկյանի հեռանալուց հետո նա լքեց կուսակցության շարքերը: Մենք Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարվոր է, որ նա վերադառնա ԲՀԿ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Երբ պարոն Ծառուկյանը որոշում էր կայացրել դուրս գալ քաղաքականությունից, ես եղել եմ նրա հետ, նրա կողքին, յուրաքանչյուր քայլափոխ քննարկել ենք նրա հետ: Պարոն Ծառուկյանի վերջնական որոշումից հետո, երբ նա դուրս եկավ կուսակցությունից, ես ևս դուրս եկա ԲՀԿ-ից: Նրա հետ խորհրդակցության, քննարկման արդյունքում համագործակցել եմ նաև հանրապետության նախագահի հետ: Երկու տարի է, ես համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ, Գյումրիում ծրագրեր ենք իրականացնում, քարապատման եղանակով փողոցների կառուցման խնդիր ենք դրել»: 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին