Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում երիտասարդն ապտակել է նախագահի թեկնածու Մանուել Վալսին (տեսանյութ)

18 Հունվար, 2017 13:45
Ֆրանսիայում երիտասարդն ապտակել է նախագահի թեկնածու Մանուել Վալսին (տեսանյութ)

Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը դուրս գալիս Լամբալ քաղաքի քաղաքապետարանի շենքից և քայլում մարդկանց խմբի կողքով՝ սեղմելով նրանց ձեռքը։ Նրանց թվում է նաև անհայտ մի երիտասարդ, որը նախ՝ սեղմել է Վալսի ձեռքը, ապա նրան անսպասելիորեն ապտակել։

Անվտանգությունը հրել է երիտասարդին, այնուհետ նրան հանձնել է ոստիկանությանը։
2016թ. դեկտեմբերին Մանուել Վալսը լքել էր Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը՝ հանուն նախագահական աթոռի համար պայքարի։ Այդ պաշտոնում նշանակվել էր Բեռնար Կազնյովը, որն ավելի վաղ գլխավորում էր երկրի ներքին գործերի նախարարությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին