Կարևոր իրադարձություններ

Լուսանկարչական ցուցահանդես` «Մեր հին ու նոր Երևան» խորագրով

11 Հոկտեմբեր, 2015 22:20
Լուսանկարչական ցուցահանդես` «Մեր հին ու նոր Երևան» խորագրով


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը    «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում կազմակերպել է  «Մեր հին ու նոր Երևան»  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել երևանցիների արխիվներից գտնված հին լուսանկարները:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանք նոր կյանք են ստացել «Ունիսոն-Ստուդիա»-ի մասնագետների շնորհիվ:

Տոնական ցուցահանդեսն սկսվել է  «Փարոս» կամերային երգչախումբի գեղեցիկ կատարումներով: Ցուցադրվել են  նաև «Ունիսոն» ՀԿ կերպարվեստի ստուդիայի սաների լավագույն աշխատանքները: 

 

Լրահոս

Դիտել ավելին