Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 50 ֆիլմ. ո՞ր հայտնի ֆիլմերի հեղինակն է Անրի Վերնոյը

11 Հունվար, 2017 15:34
Ավելի քան 50 ֆիլմ. ո՞ր հայտնի ֆիլմերի հեղինակն է Անրի Վերնոյը

Անրի Վերնոյը` իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, ծնվել է 1920 թ. հոկտեմբերի 15-ին Թեքիրդաղում:   Վերնոյն իր առաջին ֆիլմը նկարանել է 1948 թվականին՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Բայց Վերնոյը Հայաստանում Հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք իր կենսագրական ֆիլմերն են, այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։ 

Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում: Բուկ-Բել-Էրի քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վերնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին: Նրա անունով հրապարակ Է բացվել նաև Ֆրանսիական ՄարսելումՖրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում: Վերնոն մահացել է 2002թ.-ի հունվարի 11-ին: 

 

ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումՌեժիսորՍցենարիստՊրոդյուսերԴերասանԴեր
1949 Զուավի տաբատը (կարճամետրաժ) À la culotte de zouave Այո Այո      
Նոր թշվառը (կարճամետրաժ) Les nouveaux misérables Այո        
1950 Խողովակների շունը (կարճամետրաժ) Pipe chien Այո Այո      
Մենք խնդրում ենք, մի ավազակ On demande un bandit Այո        
Մալդոննե (կարճամետրաժ) Maldonne Այո Այո      
Երգերը թռչում են (կարճամետրաժ) Les chansons s'envolent Այո Այո      
  La légende de Terre-Blanche Այո Այո      
Արվեստը լինելով միջնորդ (կարճ) L'art d'être courtier Այո        
1951 Սեղան վտիտ էակների համար La Table-aux-Crevés Այո        
1952 Արգելված պտուղ Le fruit défendu Այո Այո      
1953 Հանրության թիվ մեկ թշնամին L'ennemi public n° 1 Այո        
Կառնավալ Carnaval Այո        
Հացավաճառը Վիպորգից Le boulanger de Valorgue Այո        
1954 Հինգ ոտքեր ոչխար Le Mouton à cinq pattes Այո Այո      
1955 Աննշան մարդիկ Des gens sans importance Այո Այո      
1956 Փարիզ, Պալաս հյուրանոց Paris, Palace Hôtel Այո Այո      
Մարդիկ նշանակություն չունեն Des gens sans importance Այո Այո      
1957 Գեղեցկուհին Une manche et la belle Այո Այո      
1958 Մաքսիմա Maxime Այո        
1959 Զինվորը և կովը La vache et le prisonnier Այո Այո      
Մեծ պետը Le grand chef Այո Այո      
1960 Ֆրանսուհին ու սերը La française et l'amour Այո        
1961 Առյուծները ազատության մեջ Les lions sont lâchés Այո        
Նախագահը Le président Այո Այո      
1962 Կապիկը ձմռանը Un singe en hiver Այո     Այո Գերմանացի սպա
1963 Մեղեդին նկուղից Mélodie en sous-sol Այո        
1964 Ուիքենդ օվկիանոսի ափին Week-end à Zuydcoote Այո Այո      
Հարյուր հազար դոլար արևի տակ Cent mille dollars au soleil Այո Այո      
1967 25-րդ ժամը La vingt-cinquième heure Այո Այո      
1968 Ճակատամարտ Սան Սեբաստիանում La bataille de San Sebastian Այո        
1969 Սիցիլիական կլան Le clan des Siciliens Այո Այո Այո    
1971 Գողություն Le casse Այո Այո Այո    
1973 Օձը Le serpent Այո   Այո    
1975 Սարսափ քաղաքի վրա Peur sur la ville Այո Այո      
1976 Իմ թշնամու դին Le corps de mon ennemi Այո Այո Այո Այո Կայարանի խոսնակի ձայն
1979 և ...ինչպես Իկարը I comme Icare Այո Այո Այո Այո Հեռուստահսկողության տեղնիկ
1982 Հազար միլիարդ դոլար Mille milliards de dollars Այո Այո Այո    
1984 Արկածախնդիրները Les morfalous Այո Այո   Այո Ռադիոհաղորդավարի ձայն
1991 Մայրիկ Mayrig Այո Այո      
1992 Պարադի փողոց, տուն 588 588 rue paradis Այո Այո   Այո Քահանա Հայկական եկեղեցում
1993 Մայրիկ (սերիալ) Mayrig Այո Այո
 

Լրահոս

Դիտել ավելին