Կարևոր իրադարձություններ

Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը նոր հիթ Է թողարկել

09 Հունվար, 2017 19:18
Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը նոր հիթ Է թողարկել

Ճապոնացի կատակերգու դերասան և կատարող Պիկո Տարոն (իսկական անունը՝ Կազուհիտո Կոսակա), որը մեծ ճանաչում է ձեռք բերել Pen-Pineapple-Apple-Pen (PPAP) երգով, ներկայացրել նոր հիթ՝ նարնջի հյութի նկատմամբ սիրո մասին՝ I like OJ։

Երգի տեսահոլովակը հրապարակվել ՝ երաժշտի պաշտոնական YouTube-ալիքում  եւ երկու օրում հավաքել ՝ երկու միլիոնից ավելի դիտում:

Տեսահոլովակը նկարահանվել Է նույն այն ոճով և միջավայրում, ինչ և PPAP-ը: Տեսագրությունը տև ում Է շուրջ մեկուկես րոպե:

Կոսակայի PPAP տեսահոլովակը 2016 թվականի արդյունքներով դարձել Է ժողովրդականությամբ երկրորդը YouTube-ում՝ երգչուհի Ադելի մասնակցությամբ Carpool Karaoke-ի թողարկումից հետո:

2016 թվականի հոկտեմբերի վերջին PPAP-ն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենակարճ կոմպոզիցիան, որն ընդգրկվել Է Billboard հրատարակության կազմած լավագույն երգերի չարտում:

 

Լրահոս

Դիտել ավելին