Կարևոր իրադարձություններ

11 մլրդ դրամ ակտիվներ, 1,9 մլրդ դրամ հատուցում, հավաքագրված 8,4 մլրդ դրամ ապահովագրավճար. «Ինգո Արմենիա»-ն ամփոփում է տարին (տեսանյութ)

28 Դեկտեմբեր, 2016 15:35
11 մլրդ դրամ ակտիվներ, 1,9 մլրդ դրամ հատուցում, հավաքագրված 8,4 մլրդ դրամ ապահովագրավճար. «Ինգո Արմենիա»-ն ամփոփում է տարին (տեսանյութ)

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն այսօր ամփոփեց 2016 թվականին ծավալած գործունեության արդյունքները՝ ներկայացնելով նաև 2017 թվականին իրականավցվելիք ծրագրերը:

Ընկերությունը սպասարկում է 200.000 ֆիզիկական անձ հաճախորդների և 1.300 կազմակերպությունների:

Ինչպես նշեց ընկեության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, 2016թ. «Ինգո Արմենիան» իր առջև դրել էր բավականին հավակնոտ ծրագրեր և տարվա փակման նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընկերությունը հաջողել է իր ծրագրերում:

Ընկերությունը տնօրինում է շուրջ 11 մլրդ դրամ ակտիվներ, ունի շուրջ 7 մլրդ դրամ պարտավորություններ, սեփական կապիտալի մեծությունը 3,9 մլրդ դրամ է: «Ինգո Արմենիան» հավաքագրել է 8,4 մլրդ դրամ ապահովագրավճար՝ կատարոլով շուրջ 3,4 մլրդ դրամ հատուցում: Ընկերությունում աշխատում է 267 մարդ՝ նախարոդ տարվա համեմատ 14 տոկոսով ավելի: «Ինգո Արմենիայի» վճարած հարկերի ծավալը կազմել է ավելի քան 400 մլն դրամ:  ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով հատուցման դիմուների քանակը կազմել է 9,808, որնցից մերժվել է 165-ը, իսկ բավարարված դիմումների քանակը կազմել է 10.211, որոնց գծով ընկերությունը վճարել է շուրջ 1,9 մլրդ դրամ հատուցում:

Ընկերությունը հավաքագրած ապահովագրավճարների ծավալով առաջատարն է ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրության տեսակներից 7-ով՝ կասկա, գույքի, առողջության, տուրիստական, ընդհանուր պատասխանատվության, օդանավերի և դժբախտ պատահարներից ապահովագրութուններով:

2016թ. «Ինգո Արմենիան» ճանաչվել է լավագույն դուստր ընկերություն «Ինգոստրախ» ընկերության՝ ԱՊՀ երկրներում և հիմնականում Ռուսաստանում գործող 17 դուստր կազմակերպությունների շարքում:

2017 թվականը հոբելյանական է լինելու «Ինգո Արմենիայի» համար. կլրանա ընկերության 20-ամյակը: Գալիք տարում ընկերությունը նախատեսում է իրականացնելկ թվայնացում, սպասարկման որակի բարելավում և ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում:

Արևշատ Մելիքսեթյանը հավելեց, որ ընկերությունը 2016թ. ամանորյա կորպորատիվ միջոցառում չի անցկացնի՝ վերջինիս համար նախատեսվախ գումարներն փոխանցելով զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին