Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ռասուլ Յահյան հայտարարել է, որ գերատեսչությունը գրեթե տվյալներ չունի իրաքյան ռազմաօդային ուժերի կողմից ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի շարասյանը հարվածելու համար:
«Մենք դեռ չունենք ռմբակոծության արդյունքների մասին բավականաչափ տվյալներ։ Մենք դրանց ստացումից հետո անմիջապես հանդես կգանք հայտարարությամբ»,- ասել նա։
Ավելի վաղ Իրաքի ռազմաօդային ուժերը Անբար նահանգում հարվածել են Ալ-Բաղդադիի շարասյանը։ Հարվածի պահին շարասյունը գտնվել է Ալ-Կարաբիլի շրջանում, և Ալ-Բաղդադին ցանկացել է մասնակցել ԴԱԻՇ-ի ղեկավարության ժողովին։
Իրաքյան օդուժը ռմբակոծել է նաև հավաքի վայրը՝ սպանելով ու վիրավորելով խմբավորման բազմաթիվ առաջնորդների։ Ալ-Բաղդադիի ճակատագիրը մնում է անորոշ, իսկ սպանվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ։