Կարևոր իրադարձություններ

Լեդի Հակոբը որոշել է կրկին առաջադրվել՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից». «Հրապարակ»

24 Դեկտեմբեր, 2016 08:52
Լեդի Հակոբը որոշել է կրկին առաջադրվել՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից». «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետև այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջդրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաև Նիկոլ Փաշինյանը։

Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, և նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»։ Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է՝ թեժ «փողերի» սպասումներով:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին