Կարևոր իրադարձություններ

Ինչպես աչքերի օգնությամբ հասկանալ՝ ինչի մասին է մտածում մարդը

23 Դեկտեմբեր, 2016 21:48
Ինչպես աչքերի օգնությամբ հասկանալ՝ ինչի մասին է մտածում մարդը

Աչքերը հոգու հայելին են։ Իհարկե, քեզ կառավարելու դեպքում կարող ես թաքցնել զգացմունքներդ, սակայն մարդիկ սովորաբար մոռանում են, որ աչքերը մատնում են իրենց։ Soulpost.ru կայքը գրում է, որ մարդու հայացքը, նույնիսկ դրա ուղղությունը  կարող են հուշել, թե ինչ է նա մտածում այդ պահին։

Երբ նա փորձում է ստել և դա անում է գիտակցված, փորձում է պահպանել տեսողական կոնտակտը։ Նա նայում է ուղիղ աչքերին՝ հասկանալու համար՝ հավատո՞ւմ եք իր ասածին, թե՞ ոչ։ Իսկ երբ նա բռնվում է և ուզում է այնպիսի սուտ հորինել, որից հետո բոլորը կմոռանան այդ մասին, շեղում է ուշադրությունը՝ գնում է մյուս սենյակ՝ իբր ինչ-որ բան անելու, կամ սկսում է կապել կոշիկների քուղերը։ Երբեմն նայում է աչքերին՝ աջակցություն ստանալու հույսով։ Նա կարող է և չխաբել, բայց այնքան էլ համոզված չլինել, որ իրավացի է։

Ուշադրություն դարձրեք նաև աչքերը թարթելու պրոցեսին։ Ստելիս մարդիկ սկսում են արագ թարթել աչքերը: Բացի այդ՝ աչքերը հաճախ թարթելը կարող է նշանակել, որ խոսակցության առարկան անձին հետաքրքիր չէ, ցավ է պատճառում։ Որքան հազվադեպ է անձը թարթում աչքերը, այնքան երջանիկ է նա այդ պահին։

Հարց տալուց հետո հետևեք աչքերի շարժումներին։ Որպես կանոն՝ եթե անձը շեղում է հայացքը, նշանակում է՝ հիշում է, որպեսզի պատասխանի։ Ընդ որում, եթե անձի հայացքն ուղղված է վերև և աջ, նշանակում է՝ նա հիշում է իրական դեպքերի պատկերը կամ պատկերները, այսինքն՝ այն, ինչ ինքն է տեսել։ Եթե անձը վերև և ձախ է նայում, հորինում է պատկեր, հնարավոր է՝ սուտ։ Եթե անձը նայում է ներքև, և հայացքն աջ է ուղղված, ապա նա համոզված է։ Եթե նայում է ներքև, և հայացքը ձախ է ուղղված, ապա նա հիշում է իրական բույրեր, զգացողություններ և համեր։ Եթե անձը նայում է ուղիղ և ուշադիր լսում է, նշանակում է՝ ընկալում է տեղեկատվությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին