Կարևոր իրադարձություններ

Հայ-իրանական հարաբերությունները առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով. «Հայկական ժամանակ»

22 Դեկտեմբեր, 2016 09:45
Հայ-իրանական հարաբերությունները առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայ-իրանական հարաբերությունները իրենց բովանդակությամբ, մեղմ ասած, յուրահատուկ են։ Դրանք առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով։ Վերջին շրջանում փորձեր են արվում խորացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, սակայն շոշափելի առաջընթաց այս առումով դեռ չկա։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երեկ տեղի ունեցած այցը Հայաստան կարող է խթանել այդ հարաբերությունները, մանավանդ որ այցի օրակարգը հիմնականում բաղկացած է հենց տնտեսական բնույթի հարցերից։ Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև հայ և իրանցի գործարարների մասնակցությամբ բավական տպավորիչ տնտեսական համաժողով։ Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները իրոք ունեն ահռելի մեծ ներուժ, սակայն օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին