Կարևոր իրադարձություններ

Ինչպիսին կլինի 2017 թվականը. պայծառատեսների կանխատեսումները

20 Դեկտեմբեր, 2016 18:45
Ինչպիսին կլինի 2017 թվականը. պայծառատեսների կանխատեսումները

«Մոռանում ենք Կապիկին՝ իր կապիկություններով և լավատեսորեն գնում դեպի Աքաղաղի տարին»,-խորհուրդ է տալիս պայծառատես Անի Գրիգորյանը:

Shabat.am-ի հետ զրույցում պայծառատեսը կարծիք հայտնեց, որ 2017թվականը բավականին հաջող տարի է լինելու հայ ժողովրդի համար: «Սակայն սահմանին լարված իրավիճակների էլի լինելու են,-ասում է Անի Գրիգորյանը:- Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել, շատ կուզնայի, որ բախումներ չլինեին և կորուստներ չունենայինք, բայց գալու է մի պահ, որ մեր թշնամիները պարտվելու  և բնաջնջվելու են ու այս դեպքում մենք էլ ենք իհարկե ունենալու կորուստներ»:

Պայծառատեսն, անդրադառնալով ներհայաստանյան վիճակին, կարծիք է հայտնում, որ արտագաղթի տեմպերը չեն աճի. «Ըստ իս՝ 2017թ. կիրականացվեն դրական փոփոխություներ նոր վարչապետի կողմից»,-նշում է նա:

2017թ. նկատմամբ լավատեսորեն է տրամադրված նաև պայծառատես Գաբրիել Փանյանը: «Նահանջ տարվան բնորոշ իրողություններ են,-նշում է նա,- ամեն նահանջ տարի ողբերգությունների թիվն ավելանում է: Այնպես որ հենց տարին փոխվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Անդրադառնալով 2016թ. ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխահրում տեղի ունեցած աղետալի երևույթներին՝ սպանություններին, ահաբեկչություններին, ատելության մթնոլորտի տարածմանը՝ Անի Գրիգորյանը նշում է, բոլոր չարիքների արմատը մարդկանց միջից է սկիզբ առնում. «Մարդիկ այնքան են չարացած, որ ոչ թե կոնկրետ իրավճակից են նման երևույթներն առաջանում, այլ հենց մարդկանցից: Նախկինում մարդիկ ապրելու ավելի վատ միջոցներ են ունեցել, քան հիմա, բայց այժմ չարությունն  ու նախանձը տիրել են ողջ աշխարհին: Եվ պատահական չէ, որ Աստվածաշնչում ասվում է՝ մոտ է աշխարհի վերջը: Տեղի ունեցող դեպքերն իրոք շատ բնորոշ են վերջին օրերին, երբ անգամ մայրն  է իր երեխաներին սպանում, իսկ Սուրբ գրքում այդպես էլ գրված է, որ մայրն ու մանկուկն իրար ուրանալու են»:

Պայծառատեսն օրինակ է բերում Սոդոմ-Գոմորը՝ հիշեցնելով, որ այդ քաղաքները կործանվեցին երկնային ուժերի կողմից՝ այլասերվածության և մեղսագործության պատճառով: «Ես ոչ մեկին չեմ քննադատում, բայց այսօրվա աշխարհում էլ նույն բանն է տիրում. ապանություններ, ինքնասպանություններ, համասեռամոլություն, թալան»,-նշում է նա: 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին