Կարևոր իրադարձություններ

«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին. «Հրապարակ»

20 Դեկտեմբեր, 2016 08:02
«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.  ««Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։ Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաեւ ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։ Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» եւ «Համախմբում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը։ ՀԱԿ-ի՝ այս դաշինքում հայտնվելու ամենալուրջ խոչընդոտը Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն է, որ ընտրացուցակը Տեր-Պետրոսյանն է գլխավորելու»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին