Կարևոր իրադարձություններ

Ամերիկյանը լավագույններից մեկն է աշխարհում, սակայն նա էլ չգիտի ամեն ինչի մասին. Պուտին

11 Հոկտեմբեր, 2015 18:43
Ամերիկյանը լավագույններից մեկն է աշխարհում, սակայն նա էլ չգիտի ամեն ինչի մասին. Պուտին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը լավագույններից մեկն է աշխարհում, սակայն դրա հետ մեկտեղ նա չգիտի ամեն ինչի մասին։

Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման կերպ է մեկնաբանել Վլադիմիր Սոլովևի այն խոսքերը, որ Սիրիայում ռուսական հրթիռների արձակումից հետո ամերիկյան հետախուզությունը դադարել է աշխատել։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար կիրառել է գերճշգրիտ զենք, մասնավորապես՝ թևավոր հրթիռներ:

«Այդ հրթիռները սպառազինությունում հայտնվել են ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականից։ Դրանց հեռահարությունը 1500 կիլոմետր է։ Դրանք բավական արդյունավետ են»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին