Կարևոր իրադարձություններ

Կոնսերվատորիայի հարակից պուրակում հնչել են սիրված երգեր՝ ուսանողների կատարմամբ

11 Հոկտեմբեր, 2015 18:19
Կոնսերվատորիայի հարակից պուրակում հնչել են սիրված երգեր՝ ուսանողների կատարմամբ


«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում կոնսերվատորիայի պուրակում բեմահարթակը ուսանողական էր։ Ելույթ են ունեցել տարբեր բուհերի ուսանողներ, ում համար երգելը ընտրած մասնագիտության չափ կարևոր է կամ հենց երկրորդ մասնագիտություն է։

Պատանի երգիչները կատարում էին հայկական էստրադայի՝ 70-ականներից մինչ օրս կատարվող և սիրված երգեր։ Որոշ ուսանողներ հանդես եկան իրենց հեղինակային ստեղծագործություններով։

Հանդիսատեսը, ում մեծ մասը առաջին անգամ էր ունկնդրում պատանի ստեզծագործողնեին, բուռն ծափահարություններվ էր ողջունունմ նրանց։ Ունկնդիրներից շատերի կարծիքով «Էրեբունի-Երևան»-ը այսպիսով նոր հնարավորություններ է ընձեռում ուսանողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին