2017 թվականին Ռուսաստանում կայանալքի Կոնֆեդերացիանների Գավաթի խաղարկության մասնակցման իրավունքի համար Մեքսիկայի ու ԱՄՆ-ի հավաքականները մրցել են անցումային խաղում:
ԿՈՆԿԱԿԱՖԻ-ի 2013 և 2015 թվականների հաղթողների միջև մրցավեճը կայացել է Փասադենայում և ավարտվել է «ացտեկների» հաղթանակով` 3:2 հաշվով:
Այսպիսով, ներկայում հայտնի են Կոնֆեդերացիաների Գավաթի 8 մասնակիցներից 5-ը: Դրանք են. Ռուսաստանը (կազմակերպիչ երկիր), Գերմանիան (աշխարհի չեմպիոն), Ավստրալիան (Ասիայի Գավաթ-2015-ի հաղթող), Չիլին (Կոպա Ամերիկա-2015-ի չեմպիոն) և Մեքսիկան (ԿՈՆԿԱԿԱՖ-2015-ի չեմպիոն):
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի 2017 թվականի հունիսի 17-ից օգոստոսի 2-ը Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Կազան քաղաքներում:
Մեքսիկա – ԱՄՆ` 3:2, լ.ժ.
1:0 – Խավյեր Էրնանդես, 10
1:1 – Քեմերոն , 15.
2:1 – Պերալտա , 96.
2:2 – Վուդ, 108.
3:2 – Ագիլյար, 118.