Իրանի մեջլիսը (խորհրդարան) ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել օրենքի վերջնական տարբերակը, որը երկրի կառավարությանը հնարավորություն է տալիս սկսել միջուկային համաձայնագրի իրականացումը` ըստ գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրի, որը կնքվել է Իրանի և «վեցյակի» միջև: Այս մասին գրում է TASS-ը:
«Իրանցի օրենսդիրները հավանության են արժանացրել օրենքը, որը երկրի կառավարությանը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել հուլիսի 14-ին «վեցյակի» հետ կնքված միջուկային համաձայնագրի պայմանները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ հավանության արժանացած փաստաթղթում նշվում է, թե «Իսլամական Հանրապետության նկատմամբ ցանկացած ճնշում կամ սպառնալիք կհանգեցնեն Իրանի կողմից երկկողմանի համագործակցության վերանայմանը` գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրի շրջանակներում»: