Կարևոր իրադարձություններ

Եվս երկու բրոնզ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

11 Հոկտեմբեր, 2015 17:16
Եվս երկու բրոնզ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները` վաստակելով ևս երկու մեդալ: Բրոնզե պարգևների արժանացան 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:

Հիշեցնենք, որ բրոնզ էր նվաճել  նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/ տանուլ էին տվել միայն եզրափակիչ գոտեմարտերը և վաստակել արծաթե մեդալներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Լրահոս

Դիտել ավելին