Կարևոր իրադարձություններ

Գործարարները նախընտրում են հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան մթերել հայ ֆերմերներից. «Ժողովուրդ»

03 Դեկտեմբեր, 2016 10:06
Գործարարները նախընտրում են հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան մթերել հայ ֆերմերներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նվազել են նաև հրուշակեղենի արտադրության ծավալները՝ 2.2 տոկոսով ինչը, ըստ մասնագետների, սպառողների գնողունակության արդյունք է։

Իսկ ահա ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը նրանք պնդում են, որ պատրաստի ալյուրի ներկրումն է: Բանն այն է, որ մեր տեղական գործարարները նախընտրում են պատրաստի ալյուրը կամ հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել հայ ֆերմերներից: Ահա թե ինչպես է գահավիժում մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին