Կարևոր իրադարձություններ

ՉԼ-ում անգլիական ակումբների խնդիրները պայմանավորված են ԱՊԼ-ի խելահեղ մրցակցությամբ. Ֆաբրեգաս

11 Հոկտեմբեր, 2015 16:56
ՉԼ-ում անգլիական ակումբների խնդիրները պայմանավորված են ԱՊԼ-ի խելահեղ մրցակցությամբ. Ֆաբրեգաս

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի հանդիպումներից հետո անգլիական ակումբների ֆուտբոլիստներն ի վիճակի չեն լինում պատշաճ խաղ ցուցադրել Չեմպիոնների լիգայի շրջանակներում:

«Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբների խնդիրները պայմանավորված են Պրեմիեր լիգայի խելահեղ մրցակցությամբ: «Բավարիա»-ն, օրինակ, կարող է մինչև ձմեռային դադարը չեմպիոնություն ապահովել, իսկ հունվարին հանգստանալու մեկ ամիս ժամանակ ունենք, քանի որ Գերմանիայի առաջնությունում մրցակցությունը ցածր է:

Անգլիայում դադար չկա, և եվրագավաթային խաղերի վճռորոշ փուլերից առաջ խաղացողները հազիվ են շարժում ոտքերը»,-Geiletore.de-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին