Կարևոր իրադարձություններ

Միկայել Ժանը խոսել է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի բացառիկ դերի մասին

11 Հոկտեմբեր, 2015 15:50
Միկայել Ժանը խոսել է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի բացառիկ դերի մասին

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը մեծ կարևորություն է հատկացնում Ֆրանկոֆոնիային և նրա արժեքներին: Համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, ո ր Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը և համագործակցության, և փոխանակության լայն տարածքի նկատամամբ: «Բովանդակալից և արգասաբեր քննարկումներ են եղել: Ֆրանկոֆոնիան խաղաղության, երկխոսության և բազմազանության տարածք է»,- ասաց Նալբանդյանը` հավելելով, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն էլ նշեց, որ Երևան գալով գտել են մի երկիր, որտեղ պատմության զարկերակը ուժեղ է բաբախում: «Այսօր առավոտյան քայլեցինք դեպի Ծիծեռնակաբերդ` հիշատակի և հիշողության վայր, որը հիշեցնում է մեզ այն ցավը, որ ապրել է հայ ժողովուրդը, և որի հուշակոթողի սլաքը խորհրդանշում է ժողովրդի միավորող ուժն ու եռանդը դեպի ապագա: Այս ամենին մենք միանում ենք, մենք Հայատանի ցավի և տառապանքի մասնակիցն ենք, քանի որ այստեղ վերագտնում ենք մեր ցավը: Մենք վերագտնում ենք նաև մեր ուժը, որը ճառագում է այստեղ: Սա է Հայաստանի բացառիկ դերը Ֆրանկոֆոնիայում»,- ասել է Միկայել Ժանը:

 

Լրահոս

Դիտել ավելին