Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանի եղբայրը եւս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»

23 Նոյեմբեր, 2016 09:53
Արա Աբրահամյանի եղբայրը եւս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ երեկ մամլո ասուլիսում հստակ չասաց՝ ցանկություն ունե՞ն նրա երեք եղբայրները՝ Արմեն, Սերյոժա եւ Գագիկ Աբրահամյանները՝ նախկին պատգամավորները, նորից քաղաքականությամբ զբաղվելու եւ դառնալու պատգամավոր։

Թեմայի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արա Աբրահամյանի՝ մամլո ասուլիսին ներկա եղբայրներից Արմեն Աբրահամյանի հետ։ Վերջինս ԲՀԿ-ի ցուցակով 2007-ին եղել է ԱԺ պատգամավոր։ Արմեն Աբրահամյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին՝ ասելով, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել եւ նորից պատգամավոր դառնալ։

Իսկ Ձեր մյուս եղբայրնե՞րը։

Չգիտեմ՝ ինչ իմանամ։

Չե՞ք խոսել նրանց հետ այդ թեմայով։

Չէ, չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին