Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել մայրաքաղաքի զարգացման գործում ավանդ ներդրած անձանց

11 Հոկտեմբեր, 2015 15:00
Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել մայրաքաղաքի զարգացման գործում ավանդ ներդրած անձանց

Երևանի 2797-ամյակի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելություն, որի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել նրանց՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

«Ավանդաբար մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարության շրջանակում ամփոփում ենք տարվա ընթացքում արածը, հատկանշում ձեռքբերումներն ու, ըստ այդմ, նաև գնահատում ենք այդ ձեռքբերումների մեջ իրենց զգալի ավանդն ունեցող մեր համաքաղաքացիներին: Եվ այն, որ ձեռքբերումները քիչ չեն, ուրախալի ու ոգևորիչ փաստ է: Այստեղ մարդիկ են, ովքեր ձեռքբերածով բավարարվող չեն ու այսուհետ ևս կանեն ամեն ինչ, որ մեր քաղաքն իսկապես լինի ավելի լավը, գեղեցիկ ու հարմարավետ մեր բնակչության ու մեր հյուրերի համար: Այսօր այստեղ են քաղաքային տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ օրեցօր զարգանում է մեր քաղաքը, մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որ մեր 2797-ամյա բարի մայրաքաղաքը միշտ մնա երիտասարդ ու պահպանի երևանյան ջերմությունը: Յուրաքանչյուրդ ձեր բնագավառում ցուցաբերել եք նվիրում, ձեր ավանդն եք բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը: Շնորհավորում ու ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին