Նոյեմբերի 22-ին ժամը 19:00-ին «Մոսկվայի տանը» տեղի կունենա «XX-XXI դարերի հայկականկերպարվեստը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսի բացումը:
Առաջին անգամ է, որ հայկական արվեստի մասին գիրքը ներառում է XX-XXI դարերի հեղինակներին մեկ ժողովածուում:
Այն կազմված է երեք բաժիններից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների՝ լուսաբանելով հայկականգեղարվեստական կյանքի տարբեր փուլերը, ինչպես նաեւ ներառում են նկարիչների աշխատանքները: Գրքումներկայացված են հսկայական քանակությամբ հայկական գեղարվեստի գլուխգործոցներ եւ գրաֆիկական աշխատանքներ:
Գիտական աշխատանքները, նկարիչների միջեւ եղած նամակագրության ուսումնասիրությունը, հայերենիցթարգմանությունները եւ արվեստի գործերի ընտրությունը կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում:Գրքի մտահղացման նպատակը աշխարհում հայկական կերպարվեստի հանրայնացման մեծածավալ նախագիծն է:
Հրատարակությունը պատրաստվել է տպագրական նորագույն չափանիշներին համապատասխան եւ նախատեսված էցանկացած տարիքի ընթերցողի համար՝ անկախ մասնագիտությունից:Յուրաքանչյուր գրքասեր կարող է իր համար բացահայտել հայկական կերպարվեստի գեղեցկությունը, մասնավորապեսգեղանկարչության եւ գրաֆիկայի:Գրքի հեղինակը արվեստի երիտասարդ գործիչ Վազգեն Զախարյանն է, ով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվելդեռեւս Մոսկվայում սկսված նախագծի իրականացման նպատակով: